Քննչական կոմիտեի նոր ղեկավարը հրահանգել է չպատասխանե՞լ լրագրողների հարցերին
ՔաղաքականՔննչական կոմիտեի լրատվական ծառայությունն աշխատանքային օրով և աշխատանքային ժամին չի պատասխանում լրատվամիջոցների զանգերին։
Նշենք, որ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, որը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ էր և արագ արձագանքում էր հարցերին, վերջերս է հրաժարական տվել և դրանից հետո կոմիտեում լրագրողների հետ աշխատանքը բարդացել է կամ դադարել։
Ստացվում է, որ Քննչական կոմիտեի դռները փակ են լրագրողների համար և ինչ-որ հարց ունենալու դեպքում, պետք է անձամբ գնալ կոմիտե և հարցն ուղղել իրավասու մարմնին, քանի որ նրանք չեն բարեհաճում հեռախոսազանգերին պատասխանել։
Կարող ենք ենթադրել, որ Քննչական կոմիտեի նոր ղեկավար՝ Արթուր Պողոսյանը, չի ցանկանում բաց ու թափանցիկ աշխատել հարնության համար, և հրահանգել է ոչ մի տեղեկություն չտրամադրել լրագրողներին, ինչպես նաև իրենց լրատվական ծառայության հեռախոսահամարին չպատասխանել։