Ղրղզստանի վարչապետ Ժապարովն ազատվել է պաշտոնից
Աշխարհ
Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ազատվել է նախարարների կաբինետի նախագահի և Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ Այս մասին հաղորդում է «Ակիպրես» լրատվական գործակալությունը, փոխանցում է Euromedia24-ը։
Վարչապետի պարտականությունները կկատարի վարչապետի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը։ Ակիլբեկ Ժապարովը վարչապետի Ղրղզստանի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հոկտեմբերից։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրները հայտնել են, որ Ժապարովի հեռանալուց հետո Ղրղզստանում նախարարների կաբինետի պաշտոնաթողություն տեղի չի ունենա, բոլոր նախարարները կպահպանեն պաշոնները։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին