ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել․ Ria Novosti
ԱշխարհԵվրամիության խորհուրդը եվրոպացի արտգործնախարարների մակարդակով վերջնականապես հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը, որը կներառի ինչպես տնտեսական, այնպես էլ անձնական նոր սահմանափակումներ, հայտնում է Ria Novosti-ն։
Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում էր, մասնավորապես, սահմանափակումներ այսպես կոչված «ստվերային նավատորմի» նկատմամբ, որոնք ներգրավված են էներգառեսուրսների փոխադրմամբ, ինչպես նաև անձնական սահմանափակումների ցանկ՝ 54 անձանց և 30 կազմակերպությունների նկատմամբ։
Ավելի վաղ պատժամիջոցների նոր փաթեթը հավանության էր արժանացել ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից։ Դրա մանրամասն բովանդակությունը հայտնի ՝ դառնալու պաշտոնական հրապարակումից հետո։ Այդ ժամանակ էլ պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու։