Գոլանի բարձունքների զավթումը անընդունելի է․ Ռյաբկովը՝ Իսրայելին
ԱշխարհՌուսաստանը նախազգուշացնում է Իսրայելի «հապճեպ գործողությունների դիմողներին» Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված «չարբենալ ստեղծված իրավիճակներով» և հիշեցնում է, որ Գոլանի բարձունքների բռնակցումը կտրականապես անընդունելի է։ Այս մասին ՏԱՍՍ վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Փոխնախարարին հարցրել են, թե արտաքին որ խաղացողներն են ներկա Սիրիայում իրավիճակի «կուլիսներում»։ «Միացյալ Նահանգները, անկասկած, դիտարկվում է», - պատասխանել է Ռյաբկովը։
Գոլանի բարձունքների բռնակցումը, որի մասին հիմա շատերն են խոսում, կտրականապես անընդունելի է։ Իսրայելը պետք է վերադառնա Սիրիայի հետ 1974 թվականի հայտնի համաձայնագրի ամբողջական իրականացմանը։