Հույս ունենք, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Գալուզին
Արտաքին ՔաղաքականՌուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլոր հրավիրվածները, կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլորը հրավիրված են։ Այսօր դեռ դեկտեմբերի 16-ն է, և ձեր նշած միջոցառումները լինելու են մի փոքր ուշ։ Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովաևիչ Փաշինյան։ Տեսնենք՝ այնտեղ ինչ կլինի»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։