Ես երբեք չեմ մտածել հրաժարական տալու մասին․ Ասադ
ԱշխարհԲաշար ալ Ասադը, ով հրաժարական չի տվել Սիրիայի նախագահի պաշտոնից՝ չնայած Դամասկոսի վրա իսլամիստների հարձակումներին, ասել է, որ երբեք չի մտածել հրաժարական տալ կամ քաղաքական ապաստան խնդրել: Այս մասին Telegram սոցիալական ցանցում հայտնել է նրա գրասենյակը։
Նա պնդում է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտը, երբ զինված խմբավորումները սկսել են մոտենալ մայրաքաղաքին, իսկ Սիրիան լքել է միայն նույն օրը երեկոյան։
Սա նրա առաջին հրապարակային հայտարարությունն է Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո։