Առավելագույնը սա չէր, բայց ինչքան պետք էր էդ պահին, կարողացա բարձրացնել. Վարազդատ Լալայան (տեսանյութ)
ՍպորտԾանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան: Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանն, անդրադառնալով իր հաղթանակին, ասաց․
«Պայքարը ավելի է դժվարանում, ոսկու գինն ավելի քաղցր է, պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որ ոսկին բերենք Հայաստան:
Օլիմպիական խաղերից հետո չենք հանգստացել, պարապել ենք, ինչքան հնարավոր է՝ բարձրացրել եմ. առավելագույնը սա չէր, բայց ինչքան պետք էր էդ պահին, կարողացա բարձրացնել:
Շատ մեծ բավականություն ես ստանում այդ ամեն ինչից»: