Երևանի մարզական, երաժշտական դպրոցներում և մշակութային կենտրոններում աշխատավարձերը կբարձրանան մոտ 30 տոկոսով
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը նախատեսում է 2025 թվականին բարձրացնել մարզական, երաժշտական դպրոցների ու մշակութային կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը։
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մայրաքաղաքի վերանորոգված մանկապարտեզներ կատարած շրջայցի ընթացքում։
«Երևանի քաղաքապետարանը պարբերաբար անդրադառնում է աշխատավարձերի խնդրին։ Գալիք տարում մենք պլանավորել ենք սպորտդպրոցների, երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների և նմանատիպ այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում մոտ 30 տոկոսի չափով»,-մանրամասնեց Ավինյանը՝ հավելելով, որ ավարտին մոտեցող տարում էլ տարբեր դրույքներին համապատասխան 15-31 տոկոսի չափով էլ բարձրացվել են աշխատավարձերը մանկապարտեզներում։