ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Թինա Կանդելակիի և Լարիսա Դոլինայի նկատմամբ
Ժամանց
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 16 ֆիզիկական անձանց և 3 կազմակերպությունների դեմ Եվրոպայի և երրորդ երկրների նկատմամբ «ապակայունացնող գործողությունների» համար։ Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական ամսագիրը:
Մասնավորապես, սահմանափակումներ են մտցվել ՌԴ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Լարիսա Դոլինայի, մեդիամենեջեր Թինա Կանդելակիի, քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչևի, ինչպես նաև մի քանի գործարարների («Գազպրոմֆլոտ», «Գազպրոմ ԲՀԳ (բնական հեղուկ գազի) տեխնոլոգիաներ», «Գազստրոյպրոմ», «Ռոսնեֆտեֆլոտ», «Փրայմ Շիփինգ» և «Ինվեստնեֆտետրեյդ» ղեկավարներ) և, ինչպես պնդում են ԵՄ-ում, «Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների» դեմ:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 3 կազմակերպություն, մասնավորապես «Utair» ավիաընկերությունը, «Աֆրիկյան նախաձեռնությունը» և «ՊԻԿ» զարգացման ընկերությունը:
