Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությանը
Աշխարհ
Դեկտեմբերի 16-ին կայացած արտահերթ նիստում Բունդեսթագն անվստահություն է հայտնել կառավարությանը։ Խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու օգտին քվեարկել է 394 պատգամավոր, 207-ը պաշտպանել է Շոլցի կաբինետին, իսկ 116-ը ձեռնպահ են մնացել։ Անվստահություն հայտնելու համար պահանջվում էր նվազագույնը 367 ձայն: Այս մասին հաղորդում է DW-ն։
Այսպիսով, 394 պատգամավոր քվեարկել է կառավարությունը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու օգտին, որոնք, ըստ ամենայնի, կանցկացվեն հաջորդ տարվա փետրվարի 23-ին։
Համապատասխան որոշումը երեք շաբաթվա ընթացքում պետք է հաստատի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)