«Կլոն» սերիալի 48-ամյա աստղը լուսանկարվել է բիկինիով (լուսանկար)
Ժամանց
«Կլոն» սերիալի 48-ամյա աստղ Ջովաննա Անտոնելին կեցվածք է ընդունել փոքրիկ բիկինիով և կադրերը տարածել սոցիալական ցանցերում։
«Վայելում եմ հանգստյան օրերը»,- նշել է դերասանուհին։
Անտոնելին լրագրողներին ասել է, որ սպորտն իր կյանքում միշտ կա։ Դերասանուհին շաբաթը մի քանի անգամ մարզվում է անձնական մարզչի հետ՝ մարմինը լավ վիճակում պահելու համար: Հայտնին նաև առողջ ապրելակերպ է վարում և փորձում է ուտել միայն առողջ սնունդ՝ հանուն կազմվածքի հրաժարվելով իր սիրելի «արգելված» մթերքներից։ Դերասանուհին խոստովանել է, որ սիրում է լողազգեստներով և բացահայտ հանդերձանքով լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով իր աշխատանքի արդյունքները։

