Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան. Թրամփ
ԱշխարհՍիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Gazeta-ն։
«Բայց ոչ ոք չգիտի, թե ով է աջակցում Սիրիայի նոր կառավարության մյուս կողմին, իսկ ես գիտեմ: Դա Թուրքիան է։ Պա՞րզ է: Դրա հետևում կանգնած է Թուրքիան։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շատ խելացի մարդ է»,- ասել է Թրամփը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Ասադը հրաժարվել է բանակցել թուրք ներկայացուցիչների հետ՝ չնայած Անկարայի՝ հանդիպում կազմակերպելու բազմաթիվ փորձերին։ Նա ընդգծել է, որ Անկարան բազմիցս խնդրել է Ասադին բանակցություններ վարել երրորդ կողմերի ներգրավմամբ, այդ թվում՝ Իրաքի, որպես միջնորդ։