Ֆուտբոլիստը գանգի կոտրվածք է ստացել Վիեննայում հարձակման հետևանքով
ՍպորտԱվստրիական «Ռապիդ»-ի հարձակվող Գվիդո Բուրգշտալլերը գանգի կոտրվածք է ստացել Վիեննայում հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է ակումբի կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրոպայի մայրաքաղաքում անհայտ անձը հարձակվել է ֆուտբոլիստի վրա ու հարվածել նրա գլխին։ Բուրգշտալլերը հոսպիտալացվել է։ «Ռապիդ»–ը հույս է հայտնել, որ ոստիկանները կգտնեն հարձակվողին ու պատասխանատվության կենթարկեն։
Բուրգշտալլերը «Ռապիդում» խաղում է 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։