Քիմ Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին՝ հայտնելով, որ մասշտաբային սուրբծննդյան երեկույթ այս անգամ չի լինելու
Ժամանց
Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ այս տարի ամանորյա մեծ երեկույթներ չեն անցկացնելու։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նյու Յորքում Skims նոր խանութի բացման ժամանակ միլիարդատերը պատասխանել է լեգենդար երեկույթների մասին հարցին, որոնք Քարդաշյան-Ջեններ ընտանիքը կազմակերպում է ամեն տարի։ Պարզվել է, որ հայտնին այս անգամ հրաժարվել է մասշտաբային տոնակատարություն կազմակերպելուց։
Աստղի խոսքով՝ ընտանիքը որոշել է չեղարկել ավանդույթը վերանորոգման պատճառով։ «Այս տարի Սուրբ Ծննդյան նախօրեին շատ համեստ տոնակատարություն ենք կազմակերպում, քանի որ մեզ մոտ շինարարություններ են կատարվում: Մենք անցկացրել ենք բազմաթիվ լեգենդար տոնակատարություններ և կշարունակենք դա անել: Բացի այդ, մեր երեխաները սիրում են դրանք, այն հրաշալի ավանդույթ է»,- ասել է հայտնին։
Սակայն երկրպագուները կարծում են, որ իրականում Քարդաշյանները որոշել են գումար խնայել խնջույքի վրա, ինչի մասին սկսել են գրել սոցիալական ցանցերում։ Ինքը՝ հեռուստաաստղը, չի մեկնաբանել նման լուրերը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)