Հունգարիան վետո է դրել Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու վրա
ԱշխարհՀունգարիան վետո է դրել Եվրամիության՝ Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու որոշման վրա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ գրում է ТАСС գործակալությունը։
«Այսօր ես վետո եմ դրել Ուկրաինային զենք մատակարարելու նպատակով Խաղաղության եվրոպական հիմնադրամից 6,5 մլրդ եվրոյի հատկացման վրա», – ասել է նախարարը։