Գագիկ Սուրենյանը մասնակցել է Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մասնակցել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի» խորագրով հանդիպմանը։
«Այսօր հերթական անգամ քննարկում էինք հետեւյալ հարցը՝ կրթվելը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձեւ։
Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու, արդյունավետ քննարկման համար: 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»,- ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է Հակոբյանը։