Գործադուլը կխախտի Ֆրանսիայում թռիչքների չվացուցակը. Le Figaro
ԱշխարհՖրանսիայում ավիադիսպետչերների գործադուլը երեքշաբթի կհանգեցնի թռիչքների չեղարկման և հետաձգման, երկուշաբթի օրը հաղորդել է Le Figaro-ն, փոխանցում է Euromedia24-ը։
Այսպիսով, երեքշաբթի օրը Մոնպելյե-Միջերկրական օդանավակայանը, Նիմի և Պերպինյանի օդանավակայանները կչեղարկեն բոլոր չվերթները։Կորսիկայի Ajaccio Napoleon Bonaparte օդանավակայանից թռիչքները նույնպես կհետաձգվեն։
Լիոնի Սենտ-Էքզյուպերի օդանավակայանը երեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 6:00-23:00 կչեղարկի թռիչքների 60%-ը:
Ֆրանսիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը ուղևորներին կոչ է արել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը և հնարավորության դեպքում փոխել իրենց ուղևորությունները:
Ֆրանսիայի ավիադիսպետչերների արհմիությունը ավելի վաղ գործադուլի կոչ էր արել օդանավակայանների «վատ կազմակերպվածության» պատճառով։