Միշուստինը հայտնել է, թե ինչու է ձեռնտու լինել ԱՊՀ կազմում
ԱշխարհԵրկրներին ձեռնտու է գտնվել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կազմում, քանի որ համատեղ ջանքերով ավելի հեշտ է դիմակայել մարտահրավերներին։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ կառավարության ղեավար Միխայիլ Միշուստինը, փոխանցում է Gazeta.ru–ն։
«Պատասխանը, իմ կարծիքով, ակնհայտ է. համատեղ ջանքերով ավելի հեշտ է դիմակայել այն մարտահրավերներին, որոնց բախվում են մեր երկրները և լուծել քաղաքացիների կյանքի որակի բարելավման և տնտեսության ամրապնդման խնդիրները։ Իսկ ուժերը միավորելը, միմյանց ուժեղ կողմերի օգտագործումը զարգացման նոր հնարավորություններ են տալիս»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ձեռնտու լինել ԱՊՀ-ում։
Համագործակցության անդամները Մոսկվայի հիմնական գործընկերներն ու ամենամոտ դաշնակիցներն են, և Ռուսաստանը մնում է ԱՊՀ երկրների ամենամեծ մատակարարը՝ նրանց տրամադրելով կայուն զարգացման համար անհրաժեշտ ապրանքներ և ռեսուրսներ, նշել է Միշուստինը։