Դեռահաս աղջիկը կրակել է համադասարանցու և ուսուցչի վրա․ վիրավորվել է ևս 6 մարդ
ԱշխարհԱՄՆ Վիսկոնսինի նահանգում 15-ամյա աղջիկը ձեռքի ատրճանակով կրակել-սպանել է իր համադասարանցուն և ուսուցչին և վիրավորել 6 հոգու, որից հետո ինքնասպան է եղել, այս մասին հաղորդում է Reuters-ը, փոխանցում է Euromedia24-ը։
Դեպքը տեղի է ունեցել քրիստոնեական դպրոցում, որն ունի 420 ուսանող՝ մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան։ Հրաձիգը նույն դպրոցի աշակերտուհի Նատալի Ռափնաուն էր։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ 911 զանգահարել է երկրորդ դասարանի աշակերտներից մեկը։
Վիրավոր աշակերտներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Ըստ դպրոցներում հրաձգություններն արձանագրող K-12 կայքի տվյալների՝ միայն այս տարի ԱՄՆ դպրոցներում տեղի է ունեցել 322 հրաձգություն։ 2023 թվականին այդ թիվը կազմում էր 349։ Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած հրաձգությունը բավական հազվադեպ էր այն առումով, որ իրականացվել է աղջկա կողմից։ Ըստ հետազոտությունների՝ ԱՄՆ-ում զանգվածային հրաձգությունների միայն 3%-ն է կատարվում կանանց կողմից։