Սարիկ Անդրեասյանն ու կինը պարզել են իրենց ապագա երեխայի սեռը (տեսանյութ)
ԺամանցՌուսաստանաբնակ հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը, սպասում են իրենց երկրորդ համատեղ երեխային։ Հայտնի ամուսինները հատուկ արարողության միջոցով պարզել են ապագա փոքրիկի սեռը․ զույգն աղջիկ է ունենալու։
«Կներես, որ նախապես կարծում էինք, թե տղա ես։ Մեծերը երբեմն սխալվում են։ Իմացիր, որ այստեղ քեզ սպասում են քեզ սիրող ծնողներ, որոնք քեզ համար բացարձակ ամեն ինչ կանեն։ Այնպես որ, ոչ մի բանից մի վախեցիր․ մենք քեզ հետ ենք՝ քո մայրիկն ու հայրիկը»,-Ինստագրամի իր էջում գրել է Մորյակը։