Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի՝ «Էրեբունիում» վայրէջք կատարելու դեպքի մասով հետաքննություն է սկսվել
ՀասարակությունՇաբաթ օրը Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Զվարթնոցի» փոխարեն վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը:
«Էրեբունի իջնելուց կարժ ժամանակ հետո ինքնաթիռը գնացել է «Զվարթնոց»: Արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է հետաքննություն անցկացնի: Մինչև հետաքննությունը չավարտվի, պատճառների և այլ մանրամասների մասին ոչինչ չենք կարող հայտնել: Հենց ավարտվի, պաշտոնապես արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասել է նա: