«Ես անգամ չեմ էլ մտածում ապստամբության մեղադրանքների մասին»․ Հարավային Կորեայի նախագահ
ԱշխարհՀարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը, որը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից՝ խորհրդարանի կողմից իմփիչմենթի ենթարկվելուց հետո, հերքել է ռազմական դրություն հայտարարելու համար իրեն առաջադրված խռովության մեղադրանքները։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։
«Նախագահ Յուն Սեոկ Յոլը չի էլ մտածում ապստամբության մեղադրանքների մասին՝ որպես իրեն մեղավոր ճանաչելու իրական հնարավորության, նա մերժում է դրանք»,- հայտնում է գործակալությունը Հարավային Կորեայի առաջնորդի փաստաբանների խոսքերը։
Յուն Սեոկ Յոլի ներկայացուցիչները նշել են նաև, որ նա մտադիր է իր դիրքորոշումը հայտնել դատական նիստերին «վստահորեն՝ իր համոզմունքներին համապատասխան»։