Իմ մասին ով, ինչ գիտի, թող հրապարակի. Վահագն Ալեքսանյան
ՔաղաքականՄենք ունենք այնպիսի մոտեցում, որ մեր նիստերի մասին հաղորդագրությունը տալիս ենք նիստերի ավարտից հետո։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ խուսափելով այլ մանրամասներ հայտնել նիստից։
«Երկար տարիներ հետևել եմ, թե ինչպես են մեր գործընկեր ընդդիմադիր լրատվամիջոցներն ամեն նիստից հետո փորձում մաքսիմալ շատ հարցարզույց ստանալ Հովիկ Աղազարյանից և Հակոբ Ասլանյանից, որպեսզի ստանան հնարավորինս սկանդալային վերնագիր և դրանով հարվածեն ՔՊ կուսակցությանը»,– նշեց նա՝ կոչ անելով «չշահագործել այդ ռեսուրսը»։
Անդրադառնալով Աղազարյանի այն հայտարարությանը, որ այսպես շարունակվելու դեպքում՝ իր մասին տեղեկություններ կհրապարակի, նա ասաց․
«Բոլորին կոչ եմ անում՝ իմ մասին ով, ինչ ուզում է իմանա, թող հրապարակի, ցանկացած ՀՀ քաղաքացի»։