ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը քննարկում են պատանդների հարցը․ Ynet
ԱշխարհԻսրայելի պատվիրակությունը երկուշաբթի երեկոյան մեկնել է Կատար՝ բանակցելու Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Ynet-ը։
Պաշտոնյան հայտնել է, որ ջանքեր են գործադրվում համաձայնության հասնելու համար մինչև դեկտեմբերի վերջ։ «Մանրամասների մեծ մասը համաձայնեցված է, սակայն հիմնական վեճը պատանդների քանակն է, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին փուլում», - ասել է նա՝ հավելելով, որ բանակցություններն այժմ «կենտրոնացած են պատանդների թվի և ինքնության վրա», նշել է լրատվական աղբյուրը։