Թուրքիայի նախագահն ու ԵՀ ղեկավարը քննարկել են Պաղեստինը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները, հայտում է AA-ն։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է ուժեղ աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին առաջիկա գործընթացում՝ Սիրիան մաքրելու ահաբեկչական տարրերից, ապահովելու նրա միասնությունը, պաշտպանելու նրա տարածքային ամբողջականությունը և ապահովելու, որ բոլոր սիրիացիներն իրենց բոլոր էթնիկ և կրոնական տարրերով ապրեն խաղաղության մեջ։
Էրդողանն ասել է, որ սիրիացիների անվտանգ և կամավոր վերադարձի հարցը պլանավորման փուլում է, Սիրիան վերականգնելու ջանքերը արագացնելու են այդ գործընթացը։