Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է. Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոստանում է՝ շուտով նոր բացահայտման մասին ենք լսելու։
«Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ բացահայտումը վերաբերելու է անտվանգային ոլորտին, որը կներկայացվի հանրությանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոռուպցիայի՞ մասին է լինելու, ինչի ի պատասխան նա ասաց. «Ո՛չ, ավելի մեծ վտանգ ներկայացնող»։