Ինձ վտանգ չի սպառնում. Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականԲովանդակային առումով քննիչ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, իսկ աշխատանքի ավարտը լինում է այն դեպքում, երբ լիագումար նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահը ելույթ է ունենում և ներկայացնում հանրությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ եթե ժամկետի խախտում լիներ՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն իրեն «օր ու արև» չէր տա։
Լրագրողի հարցին, թե իրեն վտանգ սպառնո՞ւմ է, Քոչարյանը կտրուկ պատասխանեց․ «Ո՛չ։ Եթե ինձ վտանգ սպառնար՝ դու կմնաս անպաշտպան»։