Գազայում զինադադարի հասնելն «ավելի մոտ է, քան երբևէ»․ Bloomberg
ԱշխարհԻսրայելի իշխանությունները և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը բեկման են հասել բանակցություններում և մոտ են Գազայի հատվածում զինադադարի համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նրանց կարծիքով, անկլավում հրադադարն այժմ թվում է «ավելի իրատեսական հեռանկար, քան անցյալ տարի»։
Աղբյուրները նշում են, որ Իսրայելից աշխատանքային խումբը, բանակցությունների առաջընթացի ֆոնին, մեկնել է Դոհա՝ «միջնորդների հետ հարաբերությունները վերականգնելու համար»:
Իսրայելական կողմի լավատեսությունն արտահայտվել է նաև հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարություններում, ով դեկտեմբերի 16-ին խորհրդարանում իր ելույթում ընդգծել է, որ զինադադարի հասնելն «ավելի մոտ է, քան երբևէ»։