«Թրամփը չի մոռանա»․ Ուկրաինայի ԱԳ նախկին նախարարի նախազգուշացումը
ԱշխարհԴոնալդ Թրամփի իմփիչմենթի փորձերը կապված էին Ուկրաինայի հետ, և նա դա չի մոռանա, RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է նախկին արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն, փոխանցում է Ria Novosti-ն։
«Վախենամ, որ Թրամփը չի կարողանա մոռանալ, որ իր հանդեպ իմփիչմենթի երկու փորձ է կատարվել։ ԱՄՆ-ի պատմության մեջ նմանատիպ դեպք երբեք չի եղել։ Նա առաջինն է և դա անմիջական կապ ունի Ուկրաինայի հետ։ Ինչը այնքան էլ հեշտ չէ մոռանալ»,- զգուշացրել է Պրիստայկոն:
Դիվանագետի խոսքով, իրադարձությունների այս զարգացումից կարելի էր խուսափել, եթե Կիևն իրեն ավելի զգույշ պահեր։