Ուկրաինական ճգնաժամում մեղավոր են ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն․ Իրանի գեներալ Սաֆավին
ԱշխարհՈւկրաինայում ճգնաժամը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և դաշնակից ՆԱՏՕ-ի արտաքին քաղաքականության արդյունքում՝ սպառնալով Ռուսաստանի ազգային անվտանգությանը և հակազդել Չինաստանի վերելքին։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական գեներալ Յահյա Սաֆավին, փոխանցում է Isna-ն։
«ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ստեղծվել են Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությունը վտանգելու։ Այդ թվում աշխարհում ու մասնավորապես Խաղաղ օվկիանոսում և արևելյան Ասիայում Չինաստանի իշխանության գալուն դիմակայելու համար ՝ ԱՄՆ դաշնակիցների՝ Ճապոնիայի, Թայվանի, Հարավային Կորեայի, Ֆիլիպինների, Ավստրալիայի և մի շարք այլ երկրներ օգնությամբ։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը տեղի է ունենում հենց այդ պատճառով», ասել է Սաֆավին։