Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Ալիջան անցակետի բացման հարցը
ԱշխարհՔրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (PEDP) անդամ, Իգդիրից ընտրված «Թուրքական ժողովրդա–դեմոկրատական կուսակցության» (TAP) անդամ Յըլմազ Հուննը Առևտրի նախարարության բյուջեի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել է Հայաստանի հետ սահմանի փակ լինելու հարցը։
Հունը, մասնավորապես, ասել է.
«Թեև Իգդիր նահանգը սահմանակից է երեք երկրների, սակայն միայն առևտրային հարաբերություններ ունի Նախիջևանի հետ։ Ակնհայտ է, որ ազատ առեւտրի գոտիները, որոնք կստեղծվեն Հայաստանի, Իրանի եւ Նախիջեւանի հետ, կբարելավեն ինչպես քաղաքի, այնպես էլ շրջանի բնակչության տնտեսական վիճակը։
Թեև հայկական կողմից Ալիջան անցակետը լիովին պատրաստ է, Թուրքիան պատրաստության չի բերում իր կողմը։ Ո՞րն է իրական պատճառը, որ անցակետը չի աշխատում։ Ձեր նախարարությունն աշխատո՞ւմ է Ալիջանի անցակետի բացման ուղղությամբ»։
Պատգամավորը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանային անցակետերը և թույլ տալ, որ տարածաշրջանում առևտուրն աճի։
«Հայտնի է, որ այն շրջաններում, որտեղ բաց են սահմանային անցումները, բնակչության բարեկեցությունը բարձր է»,- ընդգծել է Հունը։