ՀՀ-ում կրկին փորձում են «թուրքական» կուսակցություն հիմնել․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
ՔաղաքականԱմիսներ առաջ ակտիվիստ-բլոգեր Արթուր Չախոյանը Հայաստանի խուլերի միավորում ՀԿ շենքում կանխեց հանրային միջոցառում՝ «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձը։
Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն էր։
Չախոյանը կուսակցության համագումարի ժամանակ փորձել էր իրազեկման ակցիա իրականացնել, ինչի արդյունքում վեճ էր սկսվել կուսակցության համագումարի մասնակիցների և բլոգերի միջև, որից հետո վերջինս հայտնվել էր ոստիկանության բաժանմունքում, ինչից հետո ձերբակալվել 72 ժամով։ Այսօր՝ դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար սկանդալային գործի առաջին դատական նիստը։
Euromedia24-ի հետ զրույցում Արթուր Չախոյանն ասաց, որ դատական նիստը հետաձգվել է, քանի որ տուժողը՝ կուսակցության անդամներից մեկը, չի ներկայացել դատական նիստին։ Ակտիվիստը հայտնեց, որ իր տեղեկություններով վերը նշված կուսակցությունը նորից փորձ է անում հիմնվել, ինչին ինքը դեմ է և կրկին պատրաստվում է իրազեկման ակցիա իրականացնել։ Մանրամասները՝ տեսանյութում։