Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ. Shamshyan Առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «փախավ» լրագրողներից (տեսանյութ) Նոյշվանշթայն ամրոց․ 19-րդ դարի ճարտարապետության խորհրդանիշը (տեսանյութ) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Իսկապես չե՞ք տեսնում Եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական գործընթացը Գալստյանը՝ Վարդապետյանին (տեսանյութ) Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է իրականացնում Օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին 8 տարում աճել են ավելի քան 35 անգամ. Հայկ Սարգսյան (տեսանյութ) Պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. Թրամփ. Շահին Մուստաֆաևը ժամանել է ՀՀ (տեսանյութ) Ի՞նչ խղճով եք եկել Ազգային ժողով. Գեղամ Մանուկյանը՝ Աննա Վարդապետյանին (տեսանյութ) Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ 

«Երկրի իրական կողմը»․ Հովիկ Աղազարյանը գիրք է գրել

Հասարակություն

ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը» վերնագրով: Այս մասին Աղազարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հատված իմ «Երկրի իրական կողմը» գրքից.

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

Երբևէ ինձ ուղղված ամենահաճախ հնչեցրած հարցը․

-Պարոն Աղազարյան, Դուք մեղք չե՞ք գործել։

-Ո՞նց կարելի է ապրել այս մեղավոր աշխարհում ու մեղք գործած չլինել։

-Բա ի՞նչու չեք գնում եկեղեցի ապաշխարելու։

-Որովհետև ես նախընտրում եմ ապրել իմ մեղքի հետ, որ երբևէ, գոնե նման իրավիճակներում նույն մեղքը չգործեմ։ Մի՞թե ավելի ճիշտ չէ այդպես, քան գնալ եկեղեցի ապաշխարել ու հաջորդ պահին նույն մեղքը գործել։ Ինչի՞ մասին եմ խոսում։ Հա, մեղքերի։

Բայց ի՞նչի հիմա, էլ բան ու գործ չունե՞մ։ Բան ու գործ միշտ ունեմ, ուղղակի պահի թելադրանքն է՝ մտորելու, անցյալ գնալու ու վերադառնալու առիթ։

Իմիջիալյոց, ես վերջերս հայտնագործություն եմ արել․ մենք բոլորս, բոլորս անցյալից ենք եկել և ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի եկել ապագայից։ Ինչպիսի՜ դաժան հաստատում։ Մտքերի մեջ ես, ու ընկնում ես հիշողությունների գիրկը։ Բա ինչի՞ ես մտքերի մեջ՝ հեռախոսս բաց-բաց, հոգիս բաց-բաց, սիրտս ու կյանքս մերկ դրված է ուրիշների առաջ։

․․․ Դպրոցում լավ էի սովորում, նույնիսկ, կարելի է ասել՝ գերազանց։ Հետաքրքիր տղա էի․․․ Մեր դպրոցում ինձանից 3-4 տարի փոքր մի տղա կար, անունը՝ Կարիկ։ Դե, հիմա, իսկական անունը հնարավոր է Կարեն էր, բայց բոլորը Կարիկ էին ասում, դե ես էլ էի Կարիկ ասում։ Մտավոր խնդիրներ ուներ, բայց, երբ խոսում էիր հետը, ու ուղիղ նայում էր աչքերիդ, կարող էր թվալ, որ ոչ թե ինքը, այլ դու ունեիր խնդիր։ Տարիքի հետ խնդիրները խորանում էին, և այդ իրավիճակը պատճառ էր դառնում, որ հասարակությունը դուրս մղի իրեն իր շարքերից, իսկ ինքը դա չէր ուզում և բազմապիսի քայլերով ու հնարքներով փորձում էր կառչած մնալ հանրությունից։ Տպավորություն կար, որ ինքը լիովին հասկանում էր իր վիճակը, գնահատում էր իրավիճակի ծանրությունը և անընդհատ լուծումներ էր փնտրում։ Գյուղամիջի ակտիվ ժամերի համար մի զբաղմունք էր հորինել՝ բոլորի հետ թիզ էր չափում, որ պարզի, թե ու՞մ թիզն էր մեծ։ Ի՞նչ կապ ունի այս ամենը «մեղքի» հետ։ Հա,՜ հա՜, հիշեցի՝ մեծ կապ, դուք էլ համբերեք, եթե շտապու՞մ եք, գնացեք ձեր գործերով, հետո կկարդաք։

«Թիզ» չափել։ Ի՞նչ էր սա։ Սա մի ամբողջ աշխարհ էր․ շփում հասակակիցների հետ, տարբեր թեմաներով խոսելու առիթ, լինել բոլորի նման հավասար, բոլորի հետ քեզ մարդ զգալ։ Երևի թե սրանով էր պայմանավորված Կարիկի այդքան հանճարեղ գաղափարը՝ «թիզ» չափելը։ Մի երկու օր գյուղամիջում չէի հանդիպել Կարիկին։ Կիրակի օր էր, հասա գյուղամեջ՝ կլուբի մոտ տեսա իրեն, զրույցի բռնվեցինք։ Մեծամտություն չհամարեք, բայց ակնհայտ էր, որ իմ հետ հատուկ էր շփվում՝ հարգանքով։ Գեղեցիկ, սև խոշոր աչքերից երևում էր, որ անկեղծորեն իմ անձը բարձր էր գնահատում։ Մի երկու բառ փոխանակեցինք, հետո հարցրեցի․

-Կարիկ ջան, «թիզ» չչափե՞նք։

- Ես էլ թիզ չե՛մ չափում,- պատասխանեց խորը վիրավորվածության զգացողությամ, թե ես խի՞ տեղյակ չեմ աշխարհի անցուդարձից։ Հիմարացած մի երկու բառ կմկմացի քթիս տակ՝  չիմանալով, թե ինչպես դուրս գամ այդ ճնշող իրավիճակից։

-Ես հիմա «փիլաքյան» եմ թռնում, - դառնացած ասաց Կարիկը ու նեղացած հեռացավ։

Այս խոսքերի վրա մի հատ գնամ 2010 թվական ու հետ գամ։

Ընտանիքով Սանկտ Պետերբուրգում էինք։ Արդեն տաս տարի։Թե ինչու էինք Սանկտ Պետերբուրգում, դա ուրիշ պատմություն է։ Էինք և վերջ։ Մի օր ընթրիքի ժամանակ ընտանիքիս անդամներին հայտնեցի, որ պատրաստվում եմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ բնականաբար Հայաստանում։ Գաղափարը ցնորական էր, բայց մտածված։ Արդեն 50 տարեկան էի և բազմահազարանոց պարտքերս գրեթե փակել էի, ու կարող էի ինձ շքեղություն թույլ տալ և վերադառնալ Հայաստան։ Չեմ կարծում թե միայն ինձ է հատուկ այն զգացողությունը, որ ուզում ես օգտակար լինել հայրենիքիդ։ Ունենալով լայն հնարավորություններ, առանց որևէ քաշքշուկի ու նյութական ծախսերի դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ մեկ վայրկյան անգամ չեմ մտածել այդ մասին։ Անպայման պետք է վերադառնայի Հայաստան․ ե՞րբ, հստակ չգիտեի, գիտեի,որ պիտի։

Իհարկե, ես գիտեի, որ ինձ չեն գրանցի որպես նախագահի թեկնածու, որովհետև նստակյացության ցենզս չէր բավարարում։ Բայց մինչև գրանցվելը կար առաջադրումների փուլ,մեկ էլ մյուս, ինչը ես պետք է օգտագործեի մի քանի հարցազրույցներով ժողովրդին իմ մասին հիշեցնելու համար, ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու նպատակով։ Ու հիմա հիշում եմ, որ ընտանիքում այդ գաղափարը հնչեցրեցի նույնքան լուրջ, որքան Կարիկն ուղիղ նայելով աչքերիս ասաց, որ ինքն արդեն «թիզ» չի չափում, արդեն «փիլաքյան» է թռնում։ Ես էլ ընթրիքի ժամանակ ասացի, որ էլ չեմ ուզում «շպակլյովկա» անեմ, գնում եմ նախագահ դառնամ։ «Շպակլյովկայի» պահով մի պատմություն կա իմ կյանքում։ Մեկ ուզում եմ շարադրեմ մտքերս այդ թեմայով, մեկ էլ փոշմանում եմ, անհանգստություն ունեմ, որ կարող եմ ճիշտ չհասկացվել։ Լավ, թողնենք դեպքերը զարգանան գրքում, միգուցե և անդրադառնամ։

Հա, էդ որ ասացի «ուզում եմ նախագահ դառնալ», այդ պահին տեսնել էր պետք ընտանիքիս անդամների ռեակցիան։

-Ո՞րտեղ է դատախազը,- իրեն հատուկ հումորի զգացումով ասաց կինս։

-Այնտեղ, որտեղ Նապոլեոնն էր,- արձագանքեցի ես։

Այս երկխոսությունը «Կովկասի գերուհին» ֆիլմից է, այն դրվագը, որտեղ Շուրիկը հայտնված է լինում հոգեբուժարանում։

Հետ գնանք դպրոցական տարիներ ու պարզաբանենք, թե ինչ նոր հնարք էր մտածել Կարիկը իրեն հասարակության մեջ պահելու նպատակով։ «Թիզ» չափելը արդեն գիտենք, տեսնենք ի՞նչ է  «փիլաքյան» թռնելը։

Գյուղամիջում մշակույթի տունը մի փոքր բարձունքի վրա էր կառուցված և մինչև մուտքին հասնելը պետք է բարձրանայիր աստիճաններով։ Հենց այդ աստիճանների հետ էլ կապված էր «փիլաքյան» թռնել Կարիկյան «սպորտաձևը»։ Թռիչքն իրականացնում էր վերևից ներքև կամ էլ հակառակ ուղղությամբ։ Հաղթում էր նա, ով ավելի շատ աստիճան էր հաղթահարում։ Մեր գյուղի մասշտաբով ահագին մեծ տարածում ուներ այդ «սպորտաձևը»։ Ես Կարիկի հետ մտա պայքարի մեջ, և իհարկե, նա հաղթեց։ Դրանից հետո Կարիկը ինձ ներեց աշխարհացունց իրողությանն անտեղյակ լինելու համար և մեր հարաբերությունները մնացին նույն բարձր բարեկամական մակարդակի վրա․․․ մինչև եկող գարուն։

Սուրենավանը, գրեթե անապատային վայրում կառուցված գյուղ էր, բայց արդեն կայացած իր փողոցներով, այգիներով և իր այնքան զանազանվող ու համակրելի բնակիչներով։ Բնակիչները Հայաստանի տարբեր վայրերից էին եկել, ինչպես նաև ներգաղթյալներ,օրինակ մեր ոչ փոքր ազգությունը ներգաղթել էր Իրանից, կային նաև մեծ քանակությամբ Սիրիայից ներգաղթածներ։ Ու յուրաքանչյուրն իր ուրույն  կերպարով լրացնում ու ամբողջացնում էր աշխարհի ամենալավ, ամենատաք գյուղի հանրությունը։

Գյուղի հիմնական զբաղմունքը խաղողագործությունն էր ու անասնապահությունը։Թաղումներն ու հարսանիքները եթե չհաշվենք, կարևորագույն իրադարձությունը հնդկական ֆիլմերի ցուցադրության օրն էր։ Տե՜ր Աստված, ի՜նչ էր կատարվում, ի՜նչ էր կատարվում։ Ֆիլմի ցուցադրության օրից  չորսից հինգ օր առաջ սարսափելի ավելանում էր հողագործների աշխատանքի արտադրողականությունը, բոլորը տոգորված էին նոր հնդկական ֆիլմը, կամ էլ արդեն տաս անգամ ոչ նոր (դա հեչ կարևոր չէր) դիտելու սպասումով։ Ֆիլմի ցուցադրման օրը սովխոզի տնօրենը թույլ էր տալիս աշխատանքները մի քիչ շուտ ավարտել, առավել ևս բոլոր աշխատանքները կատարվել և գերակատարվել են։ Ֆիլմի սկսելուց մի ժամ առաջ արդեն ժողովուրդը սկսում էր հավաքվել։ Տեսնել էր պետք , թե օրերով արևի տակ աշխատած տղամարդիկ ու կանայք ինչպես էին կերպարանափոխվում՝ մեկը մեկից գեղեցիկ։ Տղամարդիկ հինգից վեց օրվա թրաշից ազատված օդեկալոնված,իսկ կանայք խնամված ու բոլոր  գեղեցկություններն ու հմայքներն իրենցով արած։Բնականաբար չորս հարյուր հոգու համար նախատեսված դահլիճում տեղերը չէր բավականացնում։ Շատերը գալիս էին աթոռներով, և ըստ էության, գյուղի ողջ ժողովուրդը 14-15 տարեկանից բարձր դահլիճում էր։ Պատահում էր, որ ֆիլմի ցուցադրության  ժամանակ մեկ-երկու վայրկյան լռություն էր տիրում կամ Խաչիկը լենտը փոխելու ժամանակ մի բանն էն չէր անում,և ընդհատվում էր ֆիլմի ցուցադրումը՝ լսվում էր թե տարբեր շարքերում մարդիկ ոնց էին հեկեկում։ ՈՒ ոչ ոք,ոչ ոք  չէր ուզում, որ ֆիլմը ավարտվի․․․ բայց ավարտվում էր, վառվում էին լույսերը և բոլորն էլ տեսնում էին, որ բոլորն էլ արտասվել են։ Հիմա համարժեք բանի ականատես չես լինի։ Ինչևէ․․․

Ձմեռը ավարտվում էր ու գարունը գալիս էր։ Շատ էի սիրում եղանակային էստաֆետի այդ պահը։ Ձմռան ցուրտ օրերը կամաց-կամաց փոխարինվում էին հատված-հատված տաք ու հետո ամբողջովին տաք օրերով։ Ամենուրեք ջրափոսեր, ցեխ, ստվերային մասերում ձյան մնացորդներ։ Պատահում էր, որ գնում էինք խաղողի այգիներում աշխատելու ու զգացվում էր, թե  հողի շնչառությունը ոնց էր բացվում ու այդ շնչառության ջերմությունից էլ խաղողի որթերը պատրաստվում էին բողբոջելու։ Ու ակնհայտ էր բնության զարթոնքը, կարծես մի նոր կյանքի սկիզբ, մի տաք ու ջերմ կյանքի սկիզբ։

Գարնան առաջին օրերից մեկը՝ մարտի 8-ը, իր նշանակությամբ պակաս կարևոր օր չէր, քան հնդկական ֆիլմերի ցուցադրման օրերը։ Ողջ գյուղն իրարանցման մեջ էր՝ նվերներ, անակնկալներ, երեկույթների պատրաստություն և բացիկներ-բացիկներ․․․բա․․․այն ժամանակ բացիկներով էին բոլորը իրենց սիրելիներին, հարազատներին, ընկերներին, ընկերուհիներին  շնորհավորում տարբեր տոների կապակցությամբ։ Ոչ թե հիմիկվա նման անշունչ, սառը սմս-ներով, (վա՜յ, անիծվես դու սմս հնարող)։ Դե մոտենում էր մարտի 8-ը և բոլորն իրենց բացիկները տանում էին գյուղի միակ փոստարկղ։Մարտի 6-ն էր։Կեսօրից հետո, հնարավորինս խուսափելով ձնհալից առաջացած տարբեր չափերի ջրափոսերից ու փողոցի ցեխոտ մասերից, բացիկների տրցակը ձեռքիս գնացի գյուղամեջ, որտեղ տեղադրված էր միակ փոստարկղը։ Մի հիսուն մետր հեռավորությունից նկատեցի, որ դեպի փոստարկղի ուղղությամբ է շարժվում նաև Կարիկը։ «Սա ի՞նչ է անում այստեղ, կարողա՞ մոտենում է փոստարկղին, չէ հա։ ՈՒ՞մ մարտի 8-ը պիտի շնորհավորի»։ Մի մարդ, ում մոտ վերը նկարագրված խնդիրները ավելի էին սրվել (մայր, քույր, եղբայր չուներ)։ Այդպես մտքերով մի ոտ շուտ հասա փոստարկղին, բարեհաջող սմս-ները, էէէ՜է, բացիկները (վա՜յ, անիծվես դու սմս հնարող), գցեցի փոստարկղի մեջ։ Ոտքս կախ գցեցի, տեսնեմ Կարիկը ինչ՞ է անելու։ Հնամաշ վերարկուի ծոցագրպանից հանեց մի բացիկ, այնպես, որ հնարավորություն չունենամ տեսնել գրառումը ու փորձեց այն գցել փոստարկղ։ Առը հա քո բախտից։ Աշխարհն էլ քանդվի, պետք է տեսնեմ, թե ու՞մ ես շնորհավորում։ Միևնույնն է, ոչ ոք չկա մոտակայքում և չեն կարող ինձ հանդիմանել։ Բա իմ խիղճը՞։ Ոնց՞ պետք է առերեսվեմ ինքս ինձ հետ։ Գայթակղության չտրվե՞մ, չմտնե՞մ ուրիշի ներաշխարհ։ К черту ամեն ինչ։ Ադամին ու Եվային էլ ասեցին չուտեք խնձորը, բա ոն՞ց կերան։ Տո լավ էլ արեցին կերան։ Պատկերացնում եք՞ ինչ անգույն կլիներ աշխարհը հիմա, եթե կերած չլինեին այդ քաղցր խնձորը։ Վերադառնամ ինքս ինձ, վերադառնամ իմ ստոր մտադրությանը, վերադառնամ իմ ստոր քայլին։ Տեր Աստված, ինչքա՜ն երկար է տևում ակնթարթը։ Դե արագացրու, մորթեցիր․․․տասնվեց տարեկան հասակում դա իմ ամենաստոր քայլն էր։ Հիմա կարող եմ ասել նաև իմ ողջ կյանքի։

Գիշատիչի նման խլեցի բացիկը Կարիկի ձեռքից, շրջեցի հակառակ կողմն ու կարդացի։ Տո ա՛յ անասուն, ինչ՞ կարդացիր, ինչ՞ կար գրված, որ մի հատ էլ կարդացիր։ Վա՜յ, մամա ջան․․ Բացիկի վրա ոչինչ չկար գրված։Կարիկն ուղղակի «թիզ չափելու» իր տեսությունը պրոյեկտել էր այս իրավիճակի վրա։ Մարտի 8-ի տոնի առիթով  անհասցե սմս-ով, էէէ՜է, բացիկով (վա՜յ, անիծվես դու սմս հնարող), եկել էր փոստարկղի մոտ, որ գարնան սառնոտ օրվան համապատասխան քիչ անցորդները նկատեն, որ ինքն էլ ունի մեկին, որ կարող է շնորհավորել տոնի առթիվ։ Հովիկն էլ հո կողքին էր, դե կպատմեին մեկը մյուսին ու ամբողջ գյուղը կիմանար, որ Կարիկը մտավոր խնդիրներ չունի։ Իհարկե չուներ, ամենահանճարեղ գլխում իսկ չէր կարող ծնվել նման գաղափար։

Շանթահարված էի, բայց հասկացա իմ մեղքի սահմռկեցուցչության աստիճանը։ Գարնան ցեխոտ կոշիկներով (ինչքան էլ շրջանցում էի ջրափոսերն ու ցեխոտ հատվածները) մտա ուրիշի հոգու մեջ, ուրիշի ներաշխարհ, խիստ անձնական տիրույթ, փշրեցի մի աշխարհ… Ես՝ ոչինչս, մի աշխարհ ավերեցի։ Էլ չէի ընկալում Կարիկի խոսքերն ու հայհոյանքները, սարսափելի հայհոյանքները։ Չգիտեմ թե ոնց, վերջին պահին խելքս կտրեց ու ես այդ անհասցե բացիկը գցեցի փոստարկղի մեջ։ Երևի թե Կարիկը գնահատեց իմ այդ քայլը։ Տեր Աստված, մտավոր արդեն ծանր խնդիրներ ունեցող այդ պատանին գնահատեց իմ այդ քայլը։ Դադարեցրեց հայհոյանքներ հնչեցնել, ու մի վերջին հայացք գցելով վրաս, կարծես հասկացնելով, որ բացիկի անհասցեությունը կմնա իմ ու իր մեջ՝  հեռացավ։ Ես էլ լքեցի այդ  պահին իմ համար ամենաանիծյալ վայրը։

Արդեն երկար ժամանակ է Կարիկը չկա․․․ հիմա կարելի է․․․

-Դուք մեղք չե՞ք գործում, պարոն Աղազարյան,- հարցնում են լրագրողները։

-Ոնց՞ կարելի է մեղք չգործել այս մեղավոր աշխարհում,-պատասխանում եմ ես։

-Բա ինչու՞ չեք գնում եկեղեցի ապաշխարելու, պարոն Աղազարյան,-շարունակում են լրագրողները։

-Որովհետև նախընտրում եմ ապրել իմ մեղքի հետ, որ գոնե նման իրավիճակներում նման մեղք չգործեմ,-պատասխանում եմ ես»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրամիությունը Ուկրաինային թույլատրել է իր միջոցները օգտագործել զինծառայողներին վճարելու համարԱդրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ. ShamshyanSamsung-ը պատրաստվում է փոխել սմարթֆոնների դիզայնը․ տեսախցիկը կստանա նոր դասավորությունԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելԱռկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասինՑտեսություն. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «փախավ» լրագրողներից (տեսանյութ) Նոյշվանշթայն ամրոց․ 19-րդ դարի ճարտարապետության խորհրդանիշը (տեսանյութ)Մերց․ Գերմանիայում աճում է անորոշությունն ու լարվածությունըԿրեմլը բացահայտել է Տուապսեի վրա հարվածների նպատակը․ նավթը նախատեսված էր արտահանման համարԳլխավոր դատախազը ներկայացրել է քրեական վարույթների ընթացքի և արդյունքների վերաբերյալ տվյալներPolitico. Սպիտակ տունը զբաղված է Իրանով և չի հիշում, թե վերջին անգամ երբ է քննարկել Ուկրաինայի հարցը Ժաննա Անդրեասյանը առանձնացրել է պատմամշակութային հուշարձանների ոլորտում կատարվող աշխատանքներըԳիտնականները պարզել են՝ ինչ մթերքներ են պաշտպանում լյարդը վտանգավոր հիվանդությունից Գյումրիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էՓամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսքԱՄՆ-ում կսկսեն Թրամփի պատկերով անձնագրեր տրամադրելԻսկապես չե՞ք տեսնում Եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական գործընթացը Գալստյանը՝ Վարդապետյանին (տեսանյութ) Պատիվ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով գտնվել Սպիտակ տանը․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)Ուկրաինան հայտարարել է 2022 թվականից սկսած սահմանին զորակոչից խուսափող 67,000 անձանց ձերբակալման մասինԱՄՆ Սենատը հետաձգում է Կիևին 400 միլիոն դոլարի ռազմական օգնության հատկացումըԱրթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է իրականացնումԻ՞նչ է լինելու կապույտ անձնագրերի հետ, երբ ստանանք կենսաչափական անձնագիր․ Հասմիկ Հակոբյանը տեսանյութ է հրապարակելՕնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին 8 տարում աճել են ավելի քան 35 անգամ. Հայկ Սարգսյան (տեսանյութ) Պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. Թրամփ. Շահին Մուստաֆաևը ժամանել է ՀՀ (տեսանյութ)Ի՞նչ խղճով եք եկել Ազգային ժողով. Գեղամ Մանուկյանը՝ Աննա Վարդապետյանին (տեսանյութ) Թրամփը հայտարարել է, որ Իրանը անկարող է կնքել միջուկային համաձայնագիրՌուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի ՆովոդմիտրովկանՀոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա ՊանֆյորովՍև ծովում լարվածություն․ Ռուսաստանը հայտնում է ուկրաինական վեց անօդաչու նավակի ոչնչացման մասինՄելանյա Թրամփը փայլել է թագավորական այցի ժամանակ․ նրա կերպարը հիացրել է համացանցըԻրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներՄարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցները՝ 1,755 կմ, ասֆալտապատվում է․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՉինաստանը պահանջել է, որ Ճապոնիան արագացնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենքի ոչնչացումըԱՄՆ-ից հարված Փաշինյանին․ ընտրությունները՝ կոշտ կասկածների տակ (տեսանյութ)Չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Մենք դեմ ենք, որ քոչվոր, թրքալեզու ցեղերին բերեն ու բնակեցնեն Հայաստանում. Արման Աբովյան (տեսանյութ) Քաղաքական շահը այսօր եվրոպական քաղաքական էլիտայում գերակշռում է. Աննա Մկրտչյան (տեսանյութ) Ճապոնիան հաստատել է իր տանկերի անցումը Հորմուզի նեղուցովՀայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակումՔանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան ՍարգսյանՄեծ Բրիտանիան հաստատել է, որ Չարլզ III-ը աջակցում է միջուկային զենքի չտարածմանըՕկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն էՀայաստանի Հանրապետությունում 2025 թվականին հանցագործության դեպքերը նվազել են, բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով. Գլխավոր դատախազՄիրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են «ռազմավարական գործընկերության զարգացման քայլերը»Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ երկրներին խուսափել ավիացիոն վառելիքի պակասի հետ կապված խուճապի մատնվելուցՊետքարտուղար Ռուբիոն Կուբային մեղադրել է ԱՄՆ հակառակորդների հետ համագործակցելու մեջNBC. ԱՄՆ-Իրան հակամարտության հետ կապված խաղադրույքների գումարը գերազանցել է 2 միլիարդ դոլարըԵրևանում Անտառային փողոցի մի հատվածում երթևեկությունը կդառնա միակողմանի Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, ապօրինի գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռ, դատարան հանձնված քրեական գործերի 23,8%-ով աճՎրաստանն Անվտանգության ծառայության նոր ղեկավար ունի
Ամենադիտված