Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր» Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը Արցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ Իշխանյան Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ 

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը մեզ որևէ բան չտվեց, հուսադրող որևէ բան չասաց, որևէ բան չխոստացավ. Անհայտ կորած զինվորի մայր

Քաղաքական

- 168.am-ը գրում է․

Դեռևս նոյեմբերի կեսերին 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, ի վերջո, Ալիևի հետ հանդիպումներում նա բարձրացնո՞ւմ է անհայտ կորածների խնդիրը, ո՞վ և ինչպե՞ս պետք է պատասխան տա իրենց որդիների ճակատագրի համար։

Մինչև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, անհայտ կորած զինվորների ծնողներն օրեր շարունակ պահանջել էին հանդիպում, սակայն մերժում էին ստացել։ Ճարահատյալ հավաքվել էին Կառավարական առանձնատների մոտ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված ընդունել էր նրանց։

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ասաց, որ այդքան պայքարից  հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն առհասարակ որևէ հույսի նշույլ չի արթնացրել իրենց մեջ։

«Այսքան պայքարելուց հետո որևէ առաջընթաց չկա մեր հարցում։ Նիկոլ Փաշինյանին հանդիպման ժամանակ հարցրեցինք՝ «խաղաղություն պայմանագիր» եք ուզում ստորագրել Ադրբեջանի հետ, դա մեզ ի՞նչ է տալու, պատասխանեց, թե պայմանագրում կետ կա, որը նախատեսում է գերիների վերադարձ։ Վե՛րջ, այսքան բան։ Սրանից բացի, մեզ ոչ մի բառ, ոչ մի հուսադրող բան չի ասել, նրա հետ հանդիպումը մեզ որևէ բան չտվեց»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Հռիփսիմե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ՝ հիշեցնելով, որ այդ հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Այս մասին հայտնել էր նաև Արտաքին գործերի փոխնախարարը։

ՔՊ շարքերից հեռացված Հովիկ Աղազարյանն էլ ավելի վաղ թերթերից մեկին ասել էր, որ գերիների հարցը խաղաղության պայմանագրից հանվել է Ալիևի պահանջով։

Հռիփսիմե Հակոբյանը նաև փոխանցեց՝ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են՝ իսկ եթե այդ պայմանագրի ստորագրումը ձգձգվի, կամ առհասարակ չստորագրվի, ի՞նչ են անելու, Նիկոլ Փաշինյանը կարճ պատասխանել է՝ այդ հարցով աշխատում են։

«Մեզ միշտ ասում են՝ աշխատում ենք, ամեն ինչ անում ենք, բայց մենք արդյունքը չենք տեսնում։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մոտ 9 հոգով էինք մասնակցում, որևէ մեկիս հույս չտվեց, ավելին՝ որևէ բան չխոստացավ, միայն ասաց՝ աշխատում են։

Մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստում, դիմել ենք ՀՀ-ում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի դեսպանատներին, եթե որևէ պաշտոնատար անձ է գալիս Հայաստան, մոտենում ենք, նամակներ փոխանցում։ Թրամփի աշխատակազմից պաշտոնյա պետք է Հայաստան գար, նրա միջոցով կփորձենք նամակ ուղարկել Թրամփին»,- հավելեց նա։

Հռիփսիմե Հակոբյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենը հոկտեմբերին հայտարարում էր, թե գերիների, անհայտ կորածների հարցով հանդիպում է նախատեսված ադրբեջանական կողմի հետ, սակայն այդ հանդիպումը չի կայացել։

«Մենք կապի մեջ ենք, մեկ շաբաթ առաջ տեղեկացրեցին, որ այդ հանդիպումը դեռևս չի եղել։ Երբ լինի, հավանաբար մեզ տեղյակ կպահեն»,- շեշտեց նա։

Հոկտեմբերի 28-ին խորհրդարանի բակում լրագրողներն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից հետաքրքրվել էին՝ գերիների, անհետ կորածների հարցով հնարավո՞ր է առաջիկայում հանդիպում տեղի ունենա ադրբեջանական կողմի հետ, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենն ասել էր՝ հանդիպում չի եղել, բայց նախատեսվում է։

«Շատ հնարավոր է՝ առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի»,- ասել էր նա։

Ինչ վերաբերում է անհետ կորածների թվին, նա ասել էր, որ թվեր չի հնչեցնի։

Ի դեպ, վերջերս Արմավիրի մարզում անհայտ կորածների ընտանիքի անդամները մեզ հետ զրույցում նշում էին, որ պետական բոլոր կառույցներն իրենց ու իրենց խնդրի մասին մոռացել են, միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն են իրենց հիշում և այցելում իրենց տներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ)
Ամենադիտված