Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Առաքելյան
Քաղաքական«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ 15 ռազմագերիների դեմ ընդունված որոշմանը, որով հարուցված գործերը ուղարկվել են դատարան։
Համաձայն մեղադրանքների՝ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
«Ադրբեջանի դատախազությունը Հայաստանի համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձանց մասով, ովքեր նույնպես մեղադրվում են Ադրբեջանի կողմից։
Հայաստանի իշխանությունների արձագանքը դեռևս բացակայում է»։