Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնության 5-ամյակի առթիվ
ԺամանցՄիհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը դեկտեմբերի 14-ին նշել են ամուսնության 5-ամյակը։ Այս առթիվ Արփին Instagram-ում նոր համատեղ ֆոտոշարք է հրապարակել ամուսնու հետ:
Լուսանկարներն արված են սեւ ու սպիտակ գույների մեջ, զույգը եւս համապատասխան սեւ հագուստով է։
«Այն սիրո համար, որն ամեն անցնող տարվա հետ ավելի ուժգին է դառնում»,-հրապարակումն անգլերենով մակագրել է Արփին։
Դերասանները մտերմացել են «Ֆուլ Հաուս» սիթքոմի նկարահանման հրապարակում։ 2019 թ-ին Միհրանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային հանալիրի իր մենահամերգի ժամանակ բեմից ամուսնության առաջարկություն արեց սիրելիին։ Նույն տարում զույգն ամուսնացավ։ 2020 թ-ին լույս աշխարհ եկավ դերաանների որդին՝ Ռոբերտը։