Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
ՔաղաքականՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Ինչպես հայտնում է ՔՊ–ի մամուլի ծառայությունը, որոշումը կայացվել է կուսակցության վարչության այսօրվա նիստի ժամանակ, որ վարել է Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր, վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ասլանյանը դեկտեմբերի 11–ին հեռացվել էր նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Նույն օրը պատգամավորը պատգամավորը հայտնել էր, որ ի աջակցություն Հովիկ Աղազարյանի ինքը ևս հեռանում է ՔՊ խմբակցությունից, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա փոշմանել է։