Ինդոնեզիայում արտակարգ դրություն է հայտարարվել կանանց նկատմամբ սեռակшն բռնությшն պատճառով
ԱշխարհԻնդոնեզիայում արտակարգ դրություն է հայտարարվել կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնության պատճառով։ «ՌԻԱ նովոստին» գրում է, որ նման հայտարարություն է արել Կանանց իրավունքների ընդլայնման և երեխաների պաշտպանության նախարար Արիֆա Ֆաուզին։
«Մենք արտակարգ դրություն ենք հայտարարում կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնության պատճառով»,- ասել է Ֆաուզին։ Նրա խոսքերը մեջբերում է ինդոնեզական ANTARA գործակալությունը։
Նախարարն ընդգծել է նախարարությունների և կառույցների միջև սիներգիայի և համագործակցության անհրաժեշտությունը կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի համար։
«Անհրաժեշտ է համակարգում և սիներգիա, քանի որ մենք չենք կարող միայնակ լուծել այս խնդիրը: Մենք ունենք սահմանափակ լիազորություններ և բյուջե, սակայն ընդհանուր իրազեկմամբ մենք կարող ենք միասին լուծել այս խնդիրը»,-ասել է պաշտոնյան:
Նա տեղեկացրել է, որ կանանց և երեխաների նկատմամբ բռնություններին անդրադառնալը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, որ կանայք կազմում են Ինդոնեզիայի բնակչության գրեթե կեսը՝ 49,42%-ը, իսկ երեխաները՝ 31,6%-ը։