Ալիևը հայտնել է՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտնել է, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՛ր կետերի շուրջ համաձայնության չեն եկել։
«Փաստաթղթի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։ Մնացել է 2-ը, և Կազանում Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ զգացի, որ որ Հայաստանը կարող է ընդունել այդ 2 կետը, այսինքն՝ մեր պայմանները: Կետերից մեկն իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը», - ասել է Ալիևը: