Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը լուսանկար է հրապարակել ու գրել.
«Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին
Թուրք-իսրայելական տանդեմի կողմից Սիրիայում ռուսներին պարտության մատնելուց հետո ռուսաստանյան ադրբեջանական լոբբին Բաքու է գործուղել ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների, որոնց հարցազրույց է տվել Ադրբեջանի նախագահ Ալիևը` առաջ տանելով, իբր, ռուսամետ թեզեր և Մոսկվային համոզելով, որ Բաքուն Անկարայի հետ չէ...
Այսպես, անդրադառնալով հայ֊ադրբեջանական սահմանին տեղակայված եվրադիտորդներին, Ալիևը նրանց համեմատել է «ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք» լինելու հետ...
Ալիևը, ում ավագ եղբայր Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահն է ռուսներին ապուշի տեղ դնելով և հակաՆԱՏՕ-ական թեզեր առաջ տանելով փորձում է համոզել, որ Ադրբեջանը ՆԱՏՕ֊ի հետ կապ չունի և ՆԱՏՕ֊ն դիտում է որպես թշնամի, այնինչ հենց ՆԱՏՕ֊ի անդամ Թուրքիայի օգնությամբ է Բաքուն գրավել Արցախը, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ական թուրք գեներալ Էրսայն է որպես խորհրդական աշխատում Ադրբեջանի ՊՆ-ում...»։