Ադրբեջանի հետ պետք է աշխատել, Բաքվի հետ հանձնաժողովի շրջանակում նոր հանդիպում կլինի․ Գրիգորյան
ՔաղաքականԱմուլսարի հարցով կառավարությունը զբաղվում է ինտենսիվ, «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ, ինչպես նաև լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ խնդիրը լուծվի ու ունենանք այն ներդրողին, որի մասին պետք է երազենք, եթե ուզում ենք ունենալ հանքարդյունաբերության ոլորտ»,- ասաց նա։
Փախվարչաապետը նշեց նաև, որ մոտ ժամանակներում տեղ կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպում։
«Մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո, այո, պետք է հանդիպել ու շարունակել աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։