Բրազիլիայում լողացող տոնածառի փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել
Աշխարհ
Բրազիլիայում 56 մետրանոց լողացող տոնածառը փլուզվել է փոթորկի ժամանակ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են, հայտնում է G1-ը։
«Քաղաքացիական ոստիկանությունը հետաքննում է լողացող տոնածառի անկումը, որի հետևանքով մեկ բանվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Մարիկա համայնքում։ Սոցցանցերում տարածված տեսանյութերի համաձայն՝ ափին մոտ ջրի վրա տեղադրված կառույցն ընկել է փոթորկի ու ուժեղ քամու ժամանակ։
Իրավապահները պարզում են միջադեպի պատճառները։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)