Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը Ալավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա Գյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը Արցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ Իշխանյան Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը 

Մսավաճառների խնդիրը սպանդանոցների պակասը չէ, ավելի խորքային խնդիր կա․ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան

Իրավունք

«Գում»-ի շուկայում մսավաճառների հետ ՍԱՊՄ-ի աշխատակիցների և ոստիկանական ուժեղացված ստորաբաժանումների մասնակցությամբ օրերս տեղի ունեցած միջադեպը ավարտվեց ձերբակալություններով: Սննդի անվտանգության անհրաժեշտությունը որևէ մեկը չի կարող վիճարկել, բայց արդյո՞ք տեղի ունեցածը դրա երաշխիքներից էր: Այդ միջադեպի իրավական հարցադրումերի առնչությամբ ստորև ներկայացնում ենք Euromedia24-ի հարցազրույցը իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ: 

- Պարոն Դանիելյան, ո՞վ է մեղավոր մինչև «Գում»-ի շուկայում հայտնի ձերբակալություններով ստուգայցը, տևական ժամանակով քաղաքացիներին անվերահսկելի մեծ քանակով միս վաճառելու համար՝ մսավաճառը, թե՞ վերահսկող մարմինը:

- Հսկողության ոլորտներ կան, որոնց դեպքում կիրառման միակ խելամիտ մեթոդաբանությունը դիտվում է տեսչական գործառույթը, ինչն ինքնին ենթադրում է պարբերականություն, քանզի իրավաչափ ու տրամաբանական չէ ստուգումներ ծրագրավորելը, նախապես 3 օր առաջ զգուշացնելը, վերստուգումների համար թույլտվություն ստանալը և այլն: Ուստի նշված պարագայում խորհրդային կառավարման համակարգին բնորոշ, այսպես կոչված՝ ստուգայցերը ոչ միայն կիրառելի չեն, այլև անարդյունավետ են: Եվ երբ այս տարրական նախապայմանն անտեսվում է, հետևանքները անխուսափելի լինում են անհարկի բախումների և սոցիալական դժգոհություններ գեներացնելու տեսքով: Ինչ խոսք, սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները չեն: Ձևավորված վարչահրամայական մշակույթն այնպիսին է, որ պետական պաշտոնյան իր գործունեությունը պատկերացնում է առավելապես հետևողականորեն պահանջներ ներկայացնելով և հարկադրանքի տարաբնույթ միջոցներ կիրառելով, անտեսելով, որ նախ՝ անհրաժեշտ է ստեղծել ակնկալվող իրավաչափ վարքագծի նվազագույն պայմաններ: Ամեն ինչ ընկալվում է անընդունելի վարքագիծը իբր վախի ազդեցությամբ կանխարգելելու անհեռանկար հարթությամբ: Հանրային դժգոհության ցանկացած դրսևորում անվերապահորեն ընկալվում է իբրև ոչ իրավաչափ վարքագիծ։ Ընդ որում, այդպիսի մթնոլորտում նաև նվազում են քաղաքացիների ողջամիտ ակնկալիքները, նրանք արդեն բավարարվում են զուտ երկրորդական հարցերի մասին խոսելով, հույս չունենալով, որ համակարգային լուծումները իրատեսական են: Մինչեռ՝ խնդիրը խորքային ու համալիր լուծում է պահանջում, մասնավորապես՝ խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ, այլ այդ ծառայությունից օգտվելու տարրական պայմանների բացակայությունը: Ըստ էության, վակուումը լրացնում են ոչ թե ծանր աշխատանքով մսամթերք արտադրողները, այլ պետական անկատար կառուցակարգերին փոխարինելու եկած մասնավոր սուբյեկտները, որոնք ինքնուրույն լուծում են մսամթերքի փոխադրման, վաճառքի և բոլոր այլ հարակից հարցերը։ Բնորոշ է այն, որ սպանդանոցները ազատված են անգամ կենդանիների տրանսպորտային փոխադրման պարտականությունից և այլն: Հավելենք, որ ստուգայցերը որպես կանոնավոր տեսչական գործառույթների այլընտրանք դիտելը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի. հանրությունը միանգամայն արդարացիորեն չի կարող ելակետ ընդունել, որ տևական ժամանակով կանոնավոր հսկողություն չիրականացնող և միայն աշխատանքի իմիտացիա ապահովող աղմկոտ ստուգայցերին նախապատվություն տվող կառույցի աշխատակիցները ի զորու չէին կանխարգելել ապօրինությունները:

- Ի վերջո սպանդանոցային մորթի եղանակը օրենքի ուժ է ստացել վաղուց, իսկ նախազգուշական այցերի ու տուգանքների մասին ոչինչ չի հաղորդվել։ Չմոռանանք հենց դեպքի վայրում ՍԱՏՄ պաշտոնյայի իբր տեղի ունեցած ստուգայցերի մասին հայտարարությունը, որը հերքվեց հենց այդ պահին իր առջեւ կանգնած մի քանի մսավաճառների կողմից ու պաշտոնյան հակափաստարկ չուներ։ Եթե մարզերում անգամ նվազագույն չափով չկան սպանդանոցներ, ինչը լրջագույն կասկածի տակ է դնում, որ մորթի կազմակերպումն ամբողջովին իրականացվում է հենց այդ սպանդանոցներում, պարզապես ձևական տրվում են փաստաթղթեր, արդյո՞ք սա ևս չպիտի դառնա նույն ՍԱՏՄ և այլ վերահսկող մարմինների վերահսկողության առարկա: Ոլորտի փորձագետները ևս պնդում են փաստաթղթերի ձևական լինելու մասին և հիմնավորում են, որ պետությունն շտապողականություն է ցուցաբերել օրենքի ընդունման հարցում, քանի որ ակնհայտ թերի է սպանդանոցների եղած ռեսուրսը։

- Ոլորտի կառավարման կառուցակարգերն ու ընթացակարգերը այնքան թերի ու խոցելի են, որ պարզապես չի բացառվում անընդունելի պրակտիկայի ձևավորումը: Նախ, իհարկե, սպանդանոցներում համապատասխան հսկողություն իրականացնելը ևս վերապահված է ՍԱՊՄ-ին, դա հստակ ամրագրված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով, որի 21-րդ հոդվածով կարգավորված են նաև այդ ոլորտում պաշտոնյայի լիազորությունները: Ըստ էության, այդ հսկողությունն էլ չի կարող արդյունավետ լինել, քանզի բուն ընթացակարգը համալիր կարգավորված չէ: Անասնապահութամբ զբաղվելը պետք է գրավիչ դարձնելու համար ոչ միայն սոսկ տարաբնույթ պահանջներ առաջադրել, այլև դրանք ուղեկցել նվազագույն պայմաններով: Օրինակ, եթե անասունների տեղափոխումը լիներ կանոնակարգված, մասնավորապես՝ կենտրոնացված և մասնագիտական հարթությամբ իրականացվեր սպանդանոցների կողմից, ապա սեփականատերը չէր էլ մտածի այդ հոգսը զարտուղի ճանապարհով հաղթահարելու մասին, ընդհանրապես չէր մտահոգվի սպանդանոցների քանակով և հեռավորությամբ, չէր փնտրի այլնընտրանքային ծառայություններ մասնավոր սուբյեկտների: Ընդ որում, իրավաչափ լուծումները կհանգեցնեին միջոցների էական ու համընդհանուր խնայողության, տրանսպորտային փոխադրումները կդառնային անհամեմատ ավելի արդյունավետ:

- Արդյո՞ք մսի առգրավման դեպքում կշռելուց և փաստաթղթավորելուց հետո նախապայման չէ տնտեսվարողների ներկայացուցչի հետ մսեղենի ուղեկցումը, և լրագրողների ներկայությունը առգրավումից հետո բոլոր գործընթացները թափանցիկ ու պատշաճ իրականացնելու համար։ Այս ձերբակալությունների միջադեպի ժամանակ հենց նույն մսի շուկայի մյուս վաճառողները ոստիկանական մեծաթիվ ուժի ներկայությամբ անթաքույց հեռացնում էին մսեղենը իրենց կրպակներից և ոստիկանները տեսնելով անգամ փորձ չէին անում կանխելու տարածքից չդակած մսի դուրսբերումն ու հնարավոր իրացումը։ Սա ինչի՞ մասին է խոսում:

- Տնտեսավարող անձինք ուղեկցելու կարիք չունեն, բայց սահմանված կարգով կշռելը, արձանագրելը օրենսդրական աներկբա պահանջ է: Ընդ որում, վարչարարության ցանկացած խախտում հիմք է, որպեսզի ոչ միայն փոխհատուցվի ապօրինի վարչարարությամբ պատճառված վնասը, այլև կիրառվեն կարգապահական պատասխանատվության միջոցներ: Մյուս կողմից, մտահոգողն այս դեպքում դարձյալ իրավիճակային և, կարծում եմ, առերևույթ հակասահմանադրական օրենսդրական կարգավորումներն են: Այսպես, ապօրինի շրջանառության մեջ գտնվող սննդամթերքներից միայն մսի համար է սահմանվել այն ոչնչացնելու աներկբա պահանջ: Այդ նորամուծությունը, առանց խորը վերլուծության և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության, հապճեպ կատարվեց 2023թ. հոկտեմբերի 3-ին ընդունված օրենքով: Նախ, անվերապահ ոչնչացման վերաբերյալ իրավանորմը ակնհայտ անհամաչափ է, քանզի այլ սննդամթերքի պարագայում հաշվի են առնվում նաև այլ լրացուցիչ պայմաններ, բացի այդ՝ այդ նախաձեռնությունը որևէ աղերս չունի միջազգային լավագույն փորձի հետ: ԵՄ երկրներում, օրինակ՝ ստուգում են ապօրինի շրջանառության մեջ գտնվող սննդամթերքի որակը, և եթե պարզվում է, որ այն անվտանգ է, վերադարձնում են սեփականատիրոջը կամ ծայրահեղ դեպքում՝ հանձնում են կենդանաբանական այգի՝ կիրառելով համաչափ տուգանք:

Վերջին հաշվով, օրենքը սննդամթերքի հենց անվտանգության, ոչ թե անվտանգ սննդամթերքի շրջանառությունը բացառելու մասին է: Ընդ որում, այդ երկրներում արված է ամեն ինչ, որպեսզի ապօրինի շրջանառությունը չընկալվի իբրև գայթակղիչ ու շահութաբեր գործունեություն: Ցավալին նաև այն է, որ իրականում ներկայումս սննդամթերքի անվտանգության միանգամայն նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, սկսած՝ գենային ինժեներիայի դրսևորումներից, և այս խիստ հրատապ հարցադրումների մասին խոսելն անգամ իրատեսական չէ, քանի դեռ գործնականում հնարավոր չի լինում անգամ հավուր պատշաճի կարգավորել առավել մատչելի հարցեր։ Ի դեպ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ներկայումս իրականացվում է համալիր գիտական հետազոտություն գենային ինժեներիայի իրավական ասպեկտների կտրվածքով։

- Եվ ոստիկանության կարմիր բերետավորների զորքի մասին. նրանց մեծաքանակ ներկայության անհրաժեշտությունը կա՞ր մսավաճառների մոտ ՍԱՏՄ հերթական ստուգայցին: Եթե դա ընդամենը հերթական ստուգայց էր, ինչպես ՍԱՏՄ պաշտոնյան էր փորձում հավաստիացնել, ապա ինչո՞ւ էին նախապես դիմել ոստիկանության հատուկ ուժերի ծառայությանը։

- Իմ կողմից հիշատակված օրենքն ընձեռում է հսկողություն իրականացնելու բավարար լիազորություններ՝ ստուգում, դիտարկում, մշտադիտարկում, աուդիտ և այլն: Ընդ որում, դրանք հարկ է կիրառել խելամիտ համամասնությամբ, որպեսզի հարկ չլինի դիմելու հանկարծակի ստուգայցերի, որոնք օրենքով նախատեսված չեն, որպես այդպիսին: Եթե այդ գործիքակազմը կիրառվեր անհրաժեշտ չափով ու հիմքերով, ապա ոչ միայն այդպիսի ստուգայցերի կարիքը չէր լինի, այլև հարկ չէր լինի հանցավորության դեմ պայքարի համար կոչված և խիստ ծանրաբեռնված պատասխանատու ոստիկանական ուժերին ներգրավել այդ աշխատանքներին: Հանցավորության աճի ներկայիս ցուցանիշները պետք է հուշեն, որ ոստիկանության աջակցությանը դիմելը չպետք է ընկալվի իբրև սովորական միջոցառում: Ըստ էության, այդ ծառայությունները ևս գիտակցել են, որ իրենց ստուգայցերի գործելաոճը ակամա հանգեցնելու է անհարկի բախումների, դիմադրության, ուստի նախապես դիմել են ոստիկանական ուժերի աջակցությանը: Այն, որ միջադեպի շրջանակում ձերբակալվեցին նաև կոնկրետ այդ խնդրի հետ անմիջական առնչություն չունեցող քաղաքացիներ, ավելորդ անգամ ապացուցում է, որ անկազմակերպ գործելաճը չի բացառում այդպիսի զարգացումները: Մի հարցազրույցի շրջանակում հնարավոր չէ հանգամանալից անդրադառնալ ձեր հարցերի բոլոր նրբություններին, ուղղակի ամփոփելով ասելիքս, նպատակահարմար եմ գտնում ընդգծել, որ վարչարարության ցանկացած հարց, ցանկացած խնդիր հնարավոր է լուծել և երաշխավորել անհրաժեշտ արդյունավետություն, բացառելով հանրային դժգոհությունը, իսկ այդ համատեքստում իմիտացիան ու ոչ արհեստավարժ գործելաոճը չպետք է տեղ գտնեն մեր կյանքում։ Ընդ որում, կառավարման համակարգի յուրաքանչյուր շղթա պետք է ներդաշնակեցված լինի մյուսների հետ։ Եթե Երևան քաղաքում այս վայրի ուրբանիզացիայի պայմաններում չհաջողվի սեղմ ժամկետում գոնե կյանքի կոչել առնվազն կառավարման «միասնական պատուհանի» սկզբունքը, ապա մենք կունենանք տրանսպորտային միջոցներով էլ ավելի ծանրաբեռնված երթևեկություն (մարդիկ ճարահատյալ այցելում են մի պետական մարմին, որպեսզի վերցնեն պահանջվող տեղեկանքը և հասցնեն մեկ այլ պետական մարմին), անթույլատրելի մեծ չափերի հասնող թղթարարություն և այլ բացասական երևույթներ։ Պետական մարմիններին ոչինչ չի խանգարում, որ հավուր պատշաճի հարաբերվեն միմյանց հետ, փոխանակեն անհրաժեշտ տվյալներ, ոչ թե այդ բեռը դնեն քաղաքացիների վրա։

Սյուզի Բադոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից
Ամենադիտված