Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Ֆիցո
ԱշխարհՈւկրաինան չի հրավիրվի ՆԱՏՕ, իսկ Ռուսաստանը չի հեռանա Ղրիմից և իր վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներից։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում խոսքերը մեջբերել է Denník N լրատվական պորտալը։
Ուկրաինան ՆԱՏՕ-ի հրավեր չի ստանա, իսկ Ռուսաստանը չի հեռանա Ղրիմից և վերահսկվող այլ տարածքներից»,- ասել է Ֆիցոն՝ ընդգծելով, որ Ուկրաինան ստիպված կլինի ընդունել իր տարածքի մոտ մեկ երրորդի կորուստը։
Հակամարտության շարունակությունը, ըստ Ֆիցոյի, լավ չէ Ուկրաինայի համար։ Այս երկիրը միայն տարածքներ է կորցնելու։ «Եթե ուկրաինացիները դա ցանկանան, կստանան»,- ասել է կառավարության ղեկավարը։
Ֆիցոն կանխատեսում է, որ Եվրամիությունը կակտիվացնի ջանքերը Ուկրաինային համայնքի կազմում ընդունելու ծրագրերի իրականացման ուղղությամբ, թեև բոլոր թեկնածու երկրներից Սերբիան ամենապատրաստն է կազմակերպությանը միանալու համար: