Էրդողանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փոխանցում է Euromedia24-ը։
Նրանք քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները։
«Կողմերը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր։ Էրդողանն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։