Զանգեզուրի միջանցքը կստեղծվի 2028թ-ին. Աբդուլքադիր Ուրալօղլուն
ԱշխարհԹուրքիան ակնկալում է մինչև 2029 թվականը իրականացնել Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը, ասել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, փոխանցում է InterFax-ը։
«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին. Կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները», ասել է Ուրալօղլուն։
Նախարարը հավելել է, որ Հորադիզից Օրդուբադ (Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն, ՆԱՐ) հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։
«ՆԱՐ-ը Թուրքիայի հետ կապող գոյություն ունեցող ճանապարհի վերակառուցումը պահանջում է մոտ 100 կմ երկարությամբ, որի շարունակությունը կլինի Իգդիր-Կարս երկաթգիծը, որի երկայնքով արդեն անցկացվել են մրցութային ընթացակարգեր, մենք այս տարի կսկսենք շինարարությունը»,- ասել է Ուրալօղլուն։