Նամակ ենք ուղարկել 473 խոշոր ընկերության, որոնցից 383–ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Իմ քայլը» հիմնադրամի անունից նամակ է ուղարկվել 473 խոշոր ընկերության, որոնցից 383–ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել։ Այս մասին ««Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին» վերնագրով հոլովակում ասում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Նամակի մեջ ներկայացնում եմ հիմնադրամի ծրագրերը՝ ամենայն մանրամասնությամբ և խնդրում եմ դրանք հավանելու դեպքում ֆինանսապես աջակցել հիմնադրամին՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու նպատակով»,– ասում է Հակոբյանը։
Նա նշել է, որ ի պատասխան նամակների՝ դրական արձագանք ստացել են 86 ընկերությունից, իսկ 4–ը մերժել են։
Մանրամասները՝ տեսանյութում։