«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասին «Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան 10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնում Սյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասին Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածները Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․Ալեքսանյան Գեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել «Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար Ղազարյան COP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթի Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին 

Դա հակառեֆորմ է, 2025-ին բյուջեի թերակատարումն ավելի մեծ է լինելու. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին։


- Պարոն Բագրատյան, իշխանությունները մտադիր են մի շարք ոլորտներում գործող տնտեսվարողներին շրջանառության հարկման դաշտից տեղափոխել ավելացված արժեքի հարկման դաշտ, այսինքն՝ նրանց հարկային բեռը խիստ մեծանալու է։ Ինչո՞ւ է արվում այդ փոփոխությունը։ 

- 2012-ից ներդրվել է շրջանառության հարկը, եւ հույս կար, որ ամբողջ տնտեսությունն աստիճանաբար կանցկացնենք շրջանառության հարկի։ Հիմա մենք, փաստորեն, այդ ռեֆորմից հրաժարվում ենք։ Այն, ինչ իրենք հիմա անում են, հակառեֆորմ է, եւ մոտիվացիան պարզ չէ, թե ինչու է արվում, չի բացատրվում։ Մենք, ընդհակառակը, աստիճանաբար պիտի հրաժարվենք ԱԱՀ-ից եւ անցնենք պարզ հարկային համակարգի։ Մենք ունենք բարդ հարկային համակարգ, հիմա մի քանիսի նկատմամբ պարզ հարկային համակարգն ենք կիրառում ու փոխանակ մեծ մասի նկատմամբ կիրառվողը նույնպես պարզեցնենք, հակառակն ենք անում՝ պարզը դարձնում ենք բարդ։ Դա նպաստելու է ստվերային տնտեսության ավելացմանը։

- Փաշինյանը հայտարարում է, որ շրջանառության հարկի հետ կապված նոր կարգավորումներով օրինական աշխատող փոքր բիզնեսի հարկային բեռը կնվազի, իսկ ստվերը կկրճատվի։ Այսպես էր բացատրում շրջանառության հարկի շեմի բարձրացումը՝ 5-ից 10 տոկոսի։

- Սուտ է, այն, ինչ ասացիք, այդտեղ ստվեր լինել-չլինելու հարց չկա, հասկանանք, որ իրենց փող է պետք։ Փո՞ղ է պետք՝ 5 տոկոսը թող դարձնեն 10 կամ 15, բայց ոչ թե հարկատեսակը փոխեն՝ գնա ԱԱՀ դաշտ։ Ըստ էության, փոքր բիզնես չի կարող լինել՝ առանց հաշվապահի, առանց հաշվապահության, ընդհուպ մինչեւ մարդիկ  գիտական թեմա են կատարում, դասախոսություն են կարդում, այդ թեմայի համար հաշվապահ պիտի պահեն։ Բնականաբար, մարդիկ հրաժարվելու են այդ գործունեությունից։ Ընդհանրապես, տնտեսության մեջ մենք ստվերն ավելի շատ ունենք այնտեղ, որտեղ ավելացված արժեքի հարկը գործում է։ Կառավարությունը, ընդհակառակը, պետք է փորձեր սահմանափակել ԱԱՀ գործունեության շրջանակը։ Արգումենտը, թե ինչու ենք փոխում, այն է, որ քիչ փող է գալիս բյուջե։ Կրկնում եմ՝ քիչ փող է գալիս, հարկադրույքը բարձրացրեք։ Հասկացեք, այնտեղ, որտեղ գործում է շրջանառության  հարկը, հարկային տեսուչը վարչարարությամբ զբաղվելու անհրաժեշտություն չունի, հիմա սրանով հարկային տեսչությունը նորից դառնալու է իրադրության տերն ու տիրակալը, նորից ամեն օր մտնելու է հիմնարկներ։ Տնտեսությունում այդ ռեպրեսիվ մեթոդները, ընդհակառակը, բերում են նրան, որ որպես պատասխան այդ ռեպրեսիվ մեթոդների, ստվերը միշտ բարձրանում է, եւ տնտեսական ակտիվությունն է թուլանում։

- Այսինքն, իշխանությունը բյուջեն լցնելու համար դիմում է հարկային տեռորի քաղաքականությա՞ն։

-  Ես «տեռոր» բառը չասացի։ Թերթում եք աշխատում, եթե Ձեր թերթն ԱԱՀ-ով աշխատի, չի կարող աշխատել, քանի՞ հաշվապահ պետք է պահի։ Հայտնի բան է՝ աշխարհի միտումն է՝ ավելացված արժեքից հրաժարվելը։

- Այս փոփոխությունները բյուջեն լցնելու միջո՞ց են։

- Ոչ մի բան չի լցվելու, որովհետեւ տնտեսական ակտիվությունն է ցածրանալու։ Մյուս տարի բյուջեի թերակատարումն էլ ավելի շատ կլինի, քան այս տարի։

- Իսկ բյուջե 2025-ն ինչպե՞ս կգնահատեք։

- Ես լայնածավալ արտահայտվել եմ՝ 2025-ի բյուջեն ցույց է տալիս, որ իրենք ճգնաժամի մեջ են։ Այդ բյուջեն հիմնականում սրա մասին է՝ նոր պարտք վերցնենք, բերենք հին պարտքերը փակենք։ Իրական եկամուտների աճ  չկա՝ ո՛չ աշխատողների, ո՛չ մարդկանց, ո՛չ պետական ոլորտի, ո՛չ թոշակների աճ։ Պետական վոլյունտարիզմը հասել է ամենաբարձր մակարդակի, նույնիսկ մինչեւ 1 միլիոն դրամի վարկերն են փակում, որոնք հիմնականում խաղատներում խաղացողներն են։

- Այսպես ասած, անհուսալիների վարկերը փակելու այդ որոշման նպատակը ո՞րն է։

- Այդտեղ գերակշռում են խաղատներում խաղացողները։ Ովքեր վարկերը լավ մարում են, նրանց չեն ներում, ովքեր չեն մարում, նրանց ներում են, դա նաեւ ընտրական կաշառք է՝ պարզապես հիմարություն, նման միտք չի կարող առողջ հոգեկան աշխարհ ու նյարդեր ունեցող մարդու մոտ ծագել, մանավանդ՝ ԿԲ-ն չէր բողոքում, ասում էր՝ ես լավ աշխատում եմ, վարկերը հետ են գալիս։ Ես հակված եմ մտածել, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում խաղերի ոլորտի՝ Վիվառոյի, Տոտո գեյմինգի, կազինոների խրախուսման նկատմամբ։ Մինչեւ մեկ միլիոն դրամ վարկեր ունեցող շերտն ավելի հաճախ խաղացողներն են։ Այդ որոշման արդյունքում բանկերը լրացուցիչ, մոտավորապես 80 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ կստանան՝ բյուջեի հաշվին։ Սա նույնն է, որ բյուջեի հաշվին բնակարան է կառուցվում՝ ճանապարհ չի կառուցում, կամուրջ չի կառուցում։ Ծախվի-չծախվի, ինչո՞ւ է բնակարան կառուցում, որովհետեւ եկամտահարկից զեղչ կա, այդ բնակարաններ կառուցողները ՔՊ-ականներն են, նույնն էլ այս վարկերն են, մարում են։

- Մի հարց էլ Ադրբեջանի բյուջեի վերաբերյալ։ Այդ երկիրը 2 միլիարդ մանաթով ավելացրել է պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղված ծախսերը՝ հասցնելով 8,5 միլիարդ մանաթի։ Սա ինչի՞ մասին է խոսում։

- Նախ, ավելացրել են ավելի շատ՝ 35%-ով։ Կասկած կա, որ նրանք հարձակվելու են Հայաստանի վրա, ուրիշ երկիր չկա, որի վրա Ադրբեջանը կարող է հարձակվել։ Միջազգային իրադրությունը նրա համար նպաստավոր է։ 

- Ի՞նչ է լինելու, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ։ Նաեւ՝ իշխանությունը չի բացահայտում, թե հաջորդիվ որ հատվածում են սկսելու, այսպես կոչված, սահմանազատման գործընթացը։

- Խաղաղության օրակարգ չկա, կա Հայաստանի կողմից հող տալու օրակարգ։ Այս իշխանության օրակարգում խաղաղություն չկա։ Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ես կարծում եմ, որ մենք սահմանազատված եւ սահմանագծված ենք, 4-րդ  տարին է, որ այդ գործով եմ զբաղվում, գործն ուղարկել ենք դատախազություն, եւ չեմ հասկանում, թե կառավարությունն  ինչն է ուզում սահմանազատել, երբ այդ բոլոր թղթերը ստորագրված են Ադրբեջանի կողմից՝ 1989 թվականին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջԹրամփի հեռուստատեսային գովազդները արգելվել են ԱՄՆ-ումՍյս վարկի արդյունքում Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է ապահովվելու բնակարանով. Յոլյան Երկու պարանի վրա նստել չի՛ հաջողվի․ Շահնազարյանը՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման և Իրանի դիրքորոշման մասինՍաուդյան Արաբիան 24 ժամվա ընթացքում 124 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ Ֆարմանյան․ Ինչո՞ւ եք նոր պարտքով ծանրաբեռնում Հայաստանի բյուջեն, և ովքե՞ր են այդ տեղահանվածներըՌիադի օդանավակայանը փակ կմնա ևս 24 ժամ Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարա կազմակերպի, դա Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է․ԱլեքսանյանԳեղարքունիքի մարզում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել«Միլիոնավոր դոլարներ են ծախսվում աննպատակ». Էդգար ՂազարյանCOP17-ի գովազդի համար մոտ կես միլիարդ դրամ է ծախսվում, 90% կանխավճարով՝ առանց մրցույթիԱՄՆ-Ճապոնիա զորավարժությունները կշարունակվեն՝ չնայած ամերիկացի զինվորի կողմից ճապոնացի կնոջ սպանությանը Շիկահողի արգելոցում 60 հեկտար անտառ է հատվել․ իշխանությունը կխոսի՞ Ադրբեջանի վանդալիզմի մասին Մի շարք ապրանքատեսակների գները շուկայականից 20-25%-ով բարձր ենՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանըԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Ամենադիտված