Արագածոտնի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
ՔաղաքականՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից։
«Սոցիալական, աշխատանքային, առողջապահական և այլ բնույթի հարցերով այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանին դիմեցին 14 քաղաքացիներ, որոնց հետ առանձնազրույցների ընթացքում մարզպետի կողմից արձանագրվեցին նրանց խնդիրներն ու նախանշվեցին դրանց լուծումները։ Այս ուղղությամբ, պատասխանատու ստորաբաժանման մասնագետները մարզպետից ստացան հանձնարարականներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով (0232) 3 24 64 հեռախոսահամարով»,– ասված է հաղորդագրության մեջ։