Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն X-ի իր միկրոբլոգում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ցավակցական գրառմանը։
«Շնորհակալ եմ համերաշխության ուղերձի համար, հարգելի Արարատ Միրզոյան։ Մեր մտքերը Մայոտի բնակիչների հետ են, որ լրջորեն տուժել են այս աղետից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր աջակցությունն էր հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին:
«Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և զգալի վնասների: Ես հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և բնական աղետից տուժածներին»,- X-ի իր էջում գրել էր Արարատ Միրզոյանը։